Ինչու է բողկը հենց օգտակար կանանց և ում է այն հшկացուցված

Ժողովրդական բժշկության մեջ բողկն իր առանձնահատուկ տեղն ունի: Հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվել է մարդկության կողմից, քանի որ այն իր մեջ պարունակում է մեր օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ու օգտակար նյութեր, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը:

Այն իր մեջ պարունակում է նաև B, C, PP և այլ վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի և այլ օրգանների առողջության համար:

Բողկը խթանում է ստամոքսшհյութի արտադրությունը, լավացնում մшրսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է մրսածությшն, սակավшրյունության և հազի դեպքում: Այն օգտագործվում է նաև որպես միզшմուղ միջոց:

Կան բողկի շատ տեսակներ` սև, սպիտակ, կարմիր, կանաչ… Առավել օգտակար է սև բողկը, որն իր մեջ պարունակում է B1 վիտամին: Օրգանիզմում այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության և այլն:

Ի դեպ, բողկը, բացի օգտակարությունից, ունի նաև իր հակացուցումները: Բողկ չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդություն ունեցողներին, տասներկումատնյա աղիի և ստամոքսի խոցով տառապողներին: Այն հակացուցված է նաև սրտային և լյարդի հիվանդությամբ տառապողներին:

Բացի այդ, սննդաբանի խոսքով, բանջարեղենը հակացուցված է հղիներին, քանի որ այն եթերայուղեր է պարունակում, որոնք բարձրացնում են արգանդի տոնուսը։

Բողկը հրաշալի մթերք է կանանց համար։ Նորմալացնում է հորմոնները, նվազեցնում ցավը կրիտիկական օրերին, դանդաղեցնում է մաշկի ծերացումը։ Բանջարեղենն օգտակար է նաեւ տղամարդկանց առողջության համար։ Այն բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, թեթեւացնում է շագանակագեղձի բորբոքումը

Latest

Մարգարիտա Սիմոնյանը քիմիաթերապիայից հետո վերադարձել է եթեր՝ կրելով կեղծամ
Ռուսաստանում ձերբակալվել է խառը մարտարվեստի մարտիկ Տիգրան Օգանեսյանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵր
Վերա Ֆիշեր. Ինչպես է ապրում և ինչ տեսք ունի Կլոն սերիալից Իվետին և ինչու է հայտնվել հnգեբnւժարանում
Ինչու է բողկը հենց օգտակար կանանց և ում է այն հшկացուցված
5 նշան որ ձեր ընկերուհին ուզում է իրենով անել ձեր ամուսնուն
Արա Ղազարյանի շքեղ ծննդյան խնջույքը, Նազենիի և Մհերի ինքնամոռաց պարը ու ոչ միայն. Տեսանյութ
Արամեն նոր տեսահոլովակ է ներկայացրել
«Ես երբեք չեմ ունեցել թանկարժեք մեքենա կամ վարորդ, ինքս եմ պատրաստում, ապրում եմ հասարակ կյանքով». Նատալյա Օրեյրո
Ֆիլիպ Կիրկորովը բացահայտել է իր դստեր 14-ամյակի անակնկալները. «Իմ ամբողջ սերն այս աղջկա մեջ է»