«Ես հասարակ մարդ եմ, ինձ դուր է գալիս գեղեցիկը, սիրում եմ հարմարավետություն, ծաղիկներ, հնաոճ իրեր, բայց չունեմ և երբեք չեմ ունեցել թանկարժեք մեքենա, վարորդ, խոհարար: Ես ինքս եմ պատրաստում և ի դեպ՝ ամուսինս նույնպես հրաշալի է պատրաստում:
Ես սիրում եմ ճամփորդել և, եթե խոսեմ իմ լյուքս ցանկությունների մասին, դա երևի միայն հարմարավետ ճամփորդություններն են: Մնացած հարցերում ես ապրում եմ ինչպես սովորական մարդիկ:
Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, երբ կարմիր գորգին եմ, ես կհագնեմ ամենալավ ու գեղեցիկ հագուստը, բայց առօրյա կյանքում ես սիրում եմ հասարակ ու աննկատ հագնվել, կարևորը, որ ինձ հարմար լինի:
Դպրոցում ինձ ճանաչում են որպես Ատաուալպայի մայրիկ, այլ ոչ թե՝ աստղ: Ես գնում եմ այնտեղ տաքսիով, առանց մեյք ափի ու հատուկ սանրվածքի, և ինձ համար դա շատ կարևոր է, որ ես ապրում եմ նորմալ ու հասարակ կյանքով: Ես միշտ այդպիսին եմ եղել»,- Նատալյա Ստրելեցին տված հարցազրույցի ժամանակ ասել է դերասանուհի Նատալյա Օրեյրոն:
