«Մնացել եմ մենակ, չգիտեմ՝ ի՞նչ տարբերակ փնտրեմ, որ իմ երեխային վերադարձնեմ՝ չմնամ երկու պատի արանքում, տուն ու աշխատանք ունեմ». Վերա Նարիմանյան

2022 թվականի ամռանը շրջափակված Արցախում 6 և 3 տարեկան երեխաներին կորցրած Վերա Նարիմանյանին դեռ չի հաջողվում վերադարձնել Սյունիքի խնամքի կենտրոնում գտնվող արդեն 10-ամյա դստերը՝ Զիտային։

Նախորդ տարի Վերա Նարիմանյանը բարերարների միջոցով Արարատի մարզում իր համար տուն էր գնել, նաև աշխատում է։ Դեռևս նախորդ տարի մեզ հետ զրույցում Վերան ասել էր, որ շատ քիչ է մնացել, որ դստերը վերադարձնի իր մոտ, քանի որ երեխայի ապրելու համար բոլոր պայմանները ստեղծել է։

«Հիմա Արտաշատում երեխաների հարցերով զբավող ծառայությունը դեռևս թույլ չի տալիս, որ երեխայիս բերեմ։

Աշխատանք ունեմ, տուն ունեմ, ասում են՝ գնա գոնե 6 ամիս Սիսիանում ապրի, բայց ես չեմ կարող, իմ աշխատանքն ու տունն այստեղ է։

Ես իմ աղջկան վերջին անգամ նախորդ տարի դեկտեմբերին եմ տեսել, դրանից հետո չեմ տեսել։ Այս ընթացքում միայն հեռախոսով եմ խոսում, դե երեխա է, ի՞նչ կարող է ասել, հեռախոսով խոսելուց ի՞նչ օգուտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վերա Նարիմանյանը։

Ասում է՝ Սոցապ նախարարությունից էլ իրեն չեն կանչել, որպեսզի հասկանան՝ ո՞րն է իր խնդիրը։

«Ես մնացել եմ մենակ, չգիտեմ՝ ի՞նչ տարբերակ փնտրեմ, որ իմ երեխային վերադարձնեմ, ուզում եմ այնպես լինի, որ ես չմնամ երկու պատի արանքում, ես էլ եմ ծնող։ Գնացել եմ Արտաշատ, երեխաների հարցով զբաղվող այդ ծառայություն, ասում եմ՝ հաշվեք՝ ձեր երեխան է, կուզե՞ք ձեզանից հեռու ապրի, իհարկե չեն ուզի։ Աղջիկս 10 տարեկան է, ուզում եմ ինձ մոտ լինի, իմ աչքի առաջ մեծանա»,- ընդգծեց Վերա Նարիմանյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայտնվեց շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան արցախահայերի հետ՝ սովամահության, դեռ չծված երեխաների մահվան դեպքեր։

Ողբերգական հերթական լուրը, որ ցնցեց բոլորին, 2023 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցածն էր՝ Մարտակերտում մեքենայի մեջ մահացած հայտնաբերվել էին երկու մանկահասակ երեխաներ՝ Վերա Նարիմանյանի 3 և 6 տարեկան տղան և աղջիկը։

Այդ օրը Վերան Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում երկու փոքրիկներին թողել էր քնած ու ոտքով շտապել էր Մարտակերտ՝ երեխաներին սնունդ հայթայթելու համար։

Մոր դուրս գալուց հետո երեխաներն արթնացել էին և որոշել էին ոտքով գնալ մոր հետևից: Երկար քայլելուց հետո, սոված ու հոգնած երեխաները ճանապարհին կայանած մեքենան էին նստել ու հենց այնտեղ էլ քնել: Որոնումներից մի քանի ժամ հետո փոքրիկներին մահացած էին գտել մեքենայի մեջ՝ շոգից խեղդված։

2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հայաթափեց Արցախը, Վերայի երեխաների շիմիներն այդպես էլ մնաց օկուպացված Արցախում, Վերան Արցախից դուրս գալուց առաջ հասցրել էր միայն վերջին անգամ այցելել երեխաների շիրիմներին։

Latest

Մարգարիտա Սիմոնյանը քիմիաթերապիայից հետո վերադարձել է եթեր՝ կրելով կեղծամ
Ռուսաստանում ձերբակալվել է խառը մարտարվեստի մարտիկ Տիգրան Օգանեսյանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵր
Վերա Ֆիշեր. Ինչպես է ապրում և ինչ տեսք ունի Կլոն սերիալից Իվետին և ինչու է հայտնվել հnգեբnւժարանում
Ինչու է բողկը հենց օգտակար կանանց և ում է այն հшկացուցված
5 նշան որ ձեր ընկերուհին ուզում է իրենով անել ձեր ամուսնուն
Արա Ղազարյանի շքեղ ծննդյան խնջույքը, Նազենիի և Մհերի ինքնամոռաց պարը ու ոչ միայն. Տեսանյութ
Արամեն նոր տեսահոլովակ է ներկայացրել
«Ես երբեք չեմ ունեցել թանկարժեք մեքենա կամ վարորդ, ինքս եմ պատրաստում, ապրում եմ հասարակ կյանքով». Նատալյա Օրեյրո
Ֆիլիպ Կիրկորովը բացահայտել է իր դստեր 14-ամյակի անակնկալները. «Իմ ամբողջ սերն այս աղջկա մեջ է»