Վեճերն այն մասին, թե արդյոք գոյություն ունի կանանց միջև ընկերություն, երբեք չեն վերջանա: Շատերը վստահ են, որ կյանքում ավելի մտերիմ, քան ընկերուհին է, չկա: Իսկ կան մարդիկ, որոնց համար կանացի ընկերությունը պարզապես խոսք է:
Հաստատ դուք կամ ձեր մտերիմները լսած կլինեք պատմություններ, երբ լավագույն ընկերուհին խլել է մյուսից ամուսնուն:
Զգուշացեք ձեր ընկերուհուց, եթե այս նշանները ցույց է տալիս:

1. Ուշադիր նայում է ձեր ամուսնուն
2. Բացահայտ ֆլիրտ է անում
3. Տալիս է շատ հարցեր
4. Տալիս է վատ խորհուրդներ
5. Պատմում է գաղտնիքներ
Ուշադիր նայում է ձեր ամուսնուն
Եթե ձեր ընկերուհին գալիս է ձեզ հյուր ու ուշադիր նայում է ձեր ամուսնուն, դա արդեն փոքրիկ նշան է: Եղեք ավելի ուշադիր:
Բացահայտ ֆլիրտ է անում
Այդ ձևով նա փորձում է ցույց տալ, որ նա ոչ միայն կնոջ ընկերուհին է, այլ նաև հմայիչ կին, որին արժե ուշադրություն դարձնել:
Տալիս է շատ հարցեր
Ընկերական հետաքրքրվել առողջությամբ, գործերով, դա նորմալ է, սակայն երբ արդեն մտնում է անձնական դետալների մեջ, հետաքրքրվում է, թե որտեղ է սիրում հանգստանալ, անցկացնել ազատ ժամանակը, դա արդեն շատ տարօրինակ է:
Տալիս է վատ խորհուրդներ
Դուք ամուսնու հետ վեճից հետո դիմում եք ձեր ընկերուհուն, բայց նա փոխարեն օգնի, ձեզ խորհուրդ է տալիս բաժանվել: Այդպես իսկական ընկերուհին չի վարվի:
Պատմում է գաղտնիքներ
Ամեն հարմար առիթի ձեր ընկերուհին ձեր ամուսնուն պատմում է ձեր գաղտնիքները:Հավատացեք, այդ կերպ նա փորձում է ձեզ վատ վիճակի մեջ դնել:
