Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը

92 տարեկանում մահացած Ջորջիո Արմանին ժառանգներին կտակել է ապրանքանիշը վաճառել կամ բաժնետոմսերը հրապարակային շուկայում տեղադրել։ Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։

Քանի որ դիզայները երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալեո Դել’Օրկոյի և իր ամենամոտ ազգականների միջև։ Դիզայները բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը՝ իր կողմից 2016 թվականին ստեղծված «Ջորջիո Արմանի» հիմնադրամին, իսկ 15%-ը՝ իր զարմիկին և զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։ Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ, նրա կարողությունը գնահատվում է 11-13 միլիարդ եվրո։ Գրում է Spletnik-ը:

Միաժամանակ, Արմանին պահանջել էր, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ երեք-հինգ տարիների ընթացքում՝ ևս 30-54.9%-ը՝ նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել հինգ-ութ տարվա ընթացքում։ Ջորջոն նաև նշել էր, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշերը՝ L’Oreal, LVMH և EssilorLuxottica։

Հայտնի դարձավ նաև, որ դիզայների տներն ու առանձնատները Միլանում, Սեն-Տրոպեում, Նյու Յորքում և Պանտելերիայում անցել են նրա քրոջը՝ Ռոզաննային և զարմիկներին, բայց միայն որպես «մերկ սեփականություն»։ Նրանք կարող են վաճառել դրանք կամ ժառանգաբար փոխանցել, և Պանտալեո Դել’Օրկոն կօգտագործի սեփականությունը։ Նա կկարողանա ապրել այդ տներում, կառավարել դրանք և եկամուտ ստանալ։

Latest

Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը
Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան
Անահավատալի կերպով նոր հաջողություններ են սպասվում՝ աստղակերպի ա՛յս նշաններին
«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել