15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել

Բրիտանացի 15-ամյա դերասան Օուեն Կուպերը դարձել է ամենաերիտասարդ «Էմմի» մրցանակակիրն՝ արժանանալով «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում իր խաղի համար Netflix-ի հիթ դարձած «Պահանջկոտ տարիքը» մինի-սերիալում։ Կուպերը իր ելույթում ասել է, որ այս փորձառությունը «սյուրռեալիստական» է իր համար։

Սոցիալական դրաման, որի պրեմիերան կայացել է 2025-ի մարտի 13-ին, ռեկորդային արագությամբ դարձավ համաշխարհային հիթ՝ բուռն քննարկումներ առաջացնելով սոցիալական ցանցերում։ Սերիալը արժանացել է նաև «Լավագույն մինի-սերիալ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն սցենար» մրցանակներին՝ լրացնելով հաղթանակների տպավորիչ ցուցակը։

«Պահանջկոտ տարիքը» պատմում է 13-ամյա տղայի մասին, ով հայտնվում է ծանր քրեական մեղադրանքների կենտրոնում։ Netflix-ի այս նախագիծը պատմության մեջ երկրորդ ամենադիտված շոուն է հարթակում՝ ապահովելով Կուպերի կարիերայի պայթուցիկ մեկնարկը, փոխանցում է Лента.ру-ն։

Latest

«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել
Ի՞նչ տուգանք է սահմանված անվտանգության ամրագոտին չամրակապած վիճակում վարելու համար
Ստի…Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն. Դավիթ Ղազինյան
Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչը