«Մամ ջան, կներես ինձ, խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքն. ՏԵՍԱՆՅՈՒԹ քին վերջ տված եղբայրներից մեկը մորը նամակ է թողել

Պարզվել է երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած առեղծվածային ու ողբերգական դեպքի հետքերով մահացած եղբայրների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածներն են Աբովյան քաղաքում հաշվառված 52-ամյա Նորիկ Տեր-Աբրահամյանը և 46-ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանը։ Վերջիններս հայտնաբերվել էին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/29 հասցեում գործող սննդի կետի ներսում՝ առաստաղի մետաղական փողից պարանով կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություններ, քանի որ մահացածներից Նեժդիկ Տեր-Աբրահամյանի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել էր նամակ՝ ուղղված մորը, որում, մասնավորապես, ասված է եղել. «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հակված են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվելու է՝ արդյոք եղբայրները միասին են ինքնասպանություն գործել, թե մի եղբայրը ինքնասպանություն է արել, մյուս եղբայրը եկել, տեսել ու ինքն էլ է այդ քայլին դիմել։

Եղբայրները նաև, ըստ իրավապահներին հասած տեղեկությունների, ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել, այդ թվում պարտքեր, որի թիվը հասնում է մի քանի միլիոնի։sharethis sharing button

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը ծաղրում Գլխավոր դատախազին ուղարկված հաղորդումը․ չպատժելու հետևանքը
Զույգաղբյուրի վերադարձած գերիները ինքնուրույն են հաղթահարում դժվարությունները. Ոմանք արտագաղթում են
7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է
ինչ են ախտորոշել Մարգարիտա Սիմոնյանին մոտ
Հյուսիսային պողոտայում տուն չունեմ, 4 տուն չունեմ. դիմում եմ ՔՊ քարտուղարի մորը․ Թագուհի Թովմասյան
VIDEO․ «Տարին տարվա վրա առևտուրը քչանում ա, ինքնարժեքով էլ են տալիս». Մալաթիայի շուկայի աշխատակիցներ
ԱՆ-ն մանրամասներ է հայտնել սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի մասին
«Բարև 28». Մարինկա Խաչատրյանը նշում է ծննդյան տարեդարձը
Նամակ ա գրել մորը, որ էս ձևի բան ենք անում. մանրամասներ՝ 46 և 52–ամյա եղբայրների nղբերգական դեպքից