
Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներից, որոնք աչքի ընկան ընդդիմադիրների ծեծի ենթարկելու գործելաոճով, հարց ուղղեցինք՝ հրավիրվե՞լ են ոստիկանություն, թե՞՝ ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին՝ հաղորդում հանցանքի մասին, և Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից պատասխան էինք ստացել։ Մասնավորապես, գրության մեջ նշվում էր, որ հուլիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է, թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։