
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը գրառում է կատարել կապված ՔՊ քարտուղարի հնչեցրած արտահայտությունների հետ՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։
«ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասեռված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս։ Իզուր եք լռում, որովհետև հենց էս դեպքում է, որ այն հավասարապես տարածվում է նաև ձեր վրա։ Եվ ձեր և կառավարության կին անդամների (ոմանք նույնիսկ բացատրում և արդարացնում են) հանդուրժողականությունն է, որ բարոյազրկում ու խորացնում է այլասեռվածության մթնոլորտը ԱԺ-ում և դրանից դուրս»,- նշել է ՀԿ ղեկավարը։