Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան

Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետության նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։

Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թյուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում և տարածքներում ստեղծված պետական միավորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանյան կայսրության խորհրդանիշը։ Այն նույն պետության, որը ոչ միայն գրավել է նաև այսօրվա Հայաստանի մի մասը, այլև կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը, Համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը և այլն։

Երկրորդ լուսանկարում Թուրքիայի նախագահի պատվո պահակախումբն է՝ 16 հոգի, ովքեր դիմավորում են պետական այցով այդ երկիր ժամանած պաշտոնյաներին։
16 զինվորներն ու իրենց ձեռքի դրոշները նույնպես խորհրդանշում են վերոնշյալ թյուրքական պետությունները։
Երրորդ լուսանկարում գործընկերների ետևում երևում է նույն այդ զինանշանը։

Թուրքիայում այս ու բազմաթիվ այլ խորհրդանիշներ չեն փոխելու։ Էնպես որ Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության։ Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10235569781535401?ref=embed_post

Latest

Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը
Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան
Անահավատալի կերպով նոր հաջողություններ են սպասվում՝ աստղակերպի ա՛յս նշաններին
«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել