
92 տարեկանում մահացած Ջորջիո Արմանին ժառանգներին կտակել է ապրանքանիշը վաճառել կամ բաժնետոմսերը հրապարակային շուկայում տեղադրել։ Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։
Միաժամանակ, Արմանին պահանջել էր, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ երեք-հինգ տարիների ընթացքում՝ ևս 30-54.9%-ը՝ նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել հինգ-ութ տարվա ընթացքում։ Ջորջոն նաև նշել էր, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշերը՝ L’Oreal, LVMH և EssilorLuxottica։
Հայտնի դարձավ նաև, որ դիզայների տներն ու առանձնատները Միլանում, Սեն-Տրոպեում, Նյու Յորքում և Պանտելերիայում անցել են նրա քրոջը՝ Ռոզաննային և զարմիկներին, բայց միայն որպես «մերկ սեփականություն»։ Նրանք կարող են վաճառել դրանք կամ ժառանգաբար փոխանցել, և Պանտալեո Դել’Օրկոն կօգտագործի սեփականությունը։ Նա կկարողանա ապրել այդ տներում, կառավարել դրանք և եկամուտ ստանալ։