Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին․
Նիկոլ Փաշինյանի մտերիմ Դանիել Իոաննիսյանը 2023-ի ամռանը դիմել էր դատարան, թե ես իբր զրպարտել եմ իրեն։ Որպես հատուցում՝ Իոաննիսյանը պահանջել էր 6 մլն դրամ։

Արցախի շրջափակման ամենածանր օրերին, երբ համայն հայության հետ լումա-լումա գումար էինք հավաքում և ժողովրդի համար սնունդ, հագուստ, իսկ բանակի համար անհրաժեշտ ապրանք էինք ուղարկում Արցախ, Դանիել Իոաննիսյանի պահանջով դատավոր Աննա Շիլաջյանը արգելանք դրեց իմ բանկային հաշիվների վրա։

Իմ գաղափարակից և միաժամանակ հեղինակավոր փաստաբան Լուսինե Վիրաբյանի մասնագիտական ջանքերով արգելանքը որոշ ժամանակ անց հանվեց, իսկ հետագայում ընտրվեց դատական այնպիսի մարտավարություն, որի արդյունքում Դանիել Իոաննիսյանի հայցը դատարանում ոչ միայն մերժվեց, այլև ինքը պետք է գումար վճարի ինձ։

Վերաքննիչ դատարանի սեպտեմբերի 5-ի որոշմամբ, Դանիել Իոաննիսյանից հօգուտ Նաիրի Հոխիկյանի պետք է բռնագանձվի 150,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար, միաժամանակ պետք է բռնագանձվի ևս 42,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հոկտեմբերի սկզբին և այդ ընթացքում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, իսկ որոշումը Դանիել Իոաննիսյանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ միջոցով` պարտապանի հաշվին։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը կրկին փայլեց իր մասնագիտական և մարդկային բարձր որակներով»։

Latest

Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը
Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան
Անահավատալի կերպով նոր հաջողություններ են սպասվում՝ աստղակերպի ա՛յս նշաններին
«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել