
«Հայտնի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմում մի հերոս կա, որին ասում են, որ Հուդան մահացած է: Հարցնում են` դիակը տեսե՞լ ես, ասում է` չէ, ես էնքան երկար եմ ապրում, որ առանց տեսնելու էլ կարող եմ ասել, որ մահացած է:
Հիմա ես այնքան երկար եմ ապրում, որ կարող եմ ասել, թե ինչ է եղել: Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվեք դրան: 16 ամիս հետո մարդիկ վազել են` բռնելու: Ի՞նչ կարող են գտնել:
Ոչ մի բան չեն գտել: Որովհետև էն մասի համար ասված է, որ հանցագործություն չի, չեն կարող անդրադառնալ: Քաշված գործ: Մնում է ի՞նչ` փետրվարի 2-ը: Եվ այստեղ էլ գալիս է մի վատ, ցավոտ բան: Սրբազանը բոլոր 16 ամիսներին ուրիշ հարցազրույց չի տվել էդ թեմայով»,- դատարանի դահլիճում իրավիճակը ներկայացրել Միքայել Սրբազանը:
Կարող եք դիտել նաև՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից ևս մի ուշագրավ հատված