15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել

Բրիտանացի 15-ամյա դերասան Օուեն Կուպերը դարձել է ամենաերիտասարդ «Էմմի» մրցանակակիրն՝ արժանանալով «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում իր խաղի համար Netflix-ի հիթ դարձած «Պահանջկոտ տարիքը» մինի-սերիալում։ Կուպերը իր ելույթում ասել է, որ այս փորձառությունը «սյուրռեալիստական» է իր համար։

Սոցիալական դրաման, որի պրեմիերան կայացել է 2025-ի մարտի 13-ին, ռեկորդային արագությամբ դարձավ համաշխարհային հիթ՝ բուռն քննարկումներ առաջացնելով սոցիալական ցանցերում։ Սերիալը արժանացել է նաև «Լավագույն մինի-սերիալ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն սցենար» մրցանակներին՝ լրացնելով հաղթանակների տպավորիչ ցուցակը։

«Պահանջկոտ տարիքը» պատմում է 13-ամյա տղայի մասին, ով հայտնվում է ծանր քրեական մեղադրանքների կենտրոնում։ Netflix-ի այս նախագիծը պատմության մեջ երկրորդ ամենադիտված շոուն է հարթակում՝ ապահովելով Կուպերի կարիերայի պայթուցիկ մեկնարկը, փոխանցում է Лента.ру-ն։

Latest

Հայտնի է՝ ում է կտակել Ջորջիո Արմանին իր ապրանքանիշը
Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան
Անահավատալի կերպով նոր հաջողություններ են սպասվում՝ աստղակերպի ա՛յս նշաններին
«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել