Ադրբեջանը նոր uադրանք է գծում՝ օգտագործելով Արցախում մնացած հայերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը նոր uադրանք է գծում՝ օգտագործելով Արցախում մնացած հայերին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են հաղորդում, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, երբ նա ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։ Ալիևը երեկ եղել է Ստեփանակերտում՝ ներկա գտնվելով համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը և հանդիպել բնակիչների հետ։

Ըստ ադրբեջանական իրավապահների՝ ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել, պատասխան կրակի հետևանքով նա հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել։ Տարածված տեսանյութում զինված դիմադրության որևէ նշույլ չկա, ընդհակառակը՝ Ավանեսյանը պարզապես քայլում է ուսապարկը ձեռքին, անգամ ինքնաձիգ չի երևում, և ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ադրբեջանական հերթական uադրանքի հետ։ Ընդ որում, Կարեն Ավանեսյանը, ըստ տարածված տեղեկությունների, այն փոքրաթիվ արցախցիներից էր, ով մնացել էր օկուպացված Ստեփանակերտում, և, ըստ ամենայնի, ադրբեջանական իշխանությունները այդ հայերին օգտագործում են հերթական uադրանքներ Հայաստանի դեմ կազմակերպելու և իրականացնելու նպատակով։

Այս դեպքում էլ որևէ այլ տարբերակ գոյություն չունի, քան հենց ադրբեջանական uադրանքը. փորձելու են ներկայացնել իբր «հայազգի բնակիչը» Հայաստանի իշխանությունների պատվերով ցանկացել է մահափորձ իրականացնել Իլհամ Ալիևի դեմ։ Ու վերջինս առանձնապես հակված չէ կատարել Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի դրույթները և պարբերաբար uադրանքներ է կազմակերպելու՝ դրանից հրաժարվելու համար նոր ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծելու նպատակով։ Ի վերջո, ադրբեջանական իշխանությունների այս քայլերը վկայում են, որ Փաշինյանի խաղաղության դարաշրջանը, ինչպես միշտ, ձախողված է, իսկ խաղաղություն ոչ Փաշինյանը, ոչ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետությանը չեն բերել։

Ընդհակառակը, Ադրբեջանին նորանոր հնարավորություններ են ընձեռվում Հայաստանի դեմ պшտերшզմ լեգիտիմացնելու նպատակով։

Նարե Աբգարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏՏԵՂ

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել
Ի՞նչ տուգանք է սահմանված անվտանգության ամրագոտին չամրակապած վիճակում վարելու համար
Ստի…Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն. Դավիթ Ղազինյան
Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչը
Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին՝ իրեն աջակցելու համար
Դանшկшհարություն՝ «Ժողինստիտուտ»-ի դիմացի այգում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Բյուրականում մարդիկ բոյկոտեցին Փաշինյանին
«Վատառողջ եմ, կարող է խնդրեմ՝ մի հատ սրսկի»․ Էդգար Ղազարյան