
Սեպտեմբերի 14-ին Բյուրականում բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը դիտելու էր գնացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացման սկզբում բեմահարթակի դիմաց բավականին մարդաշատ էր։ Բազմաթիվ քաղաքացիներ ակնդետ հետևում էին բեմադրությանը։
Սակայն ներկայացման ավարտին անսպասելի վարչապետը ցանկացավ գաղափարական վերլուծության ենթարկել ներկայացումը՝ կասկածի տակ դնելով դրա կուլմինացիոն ուղերձի հասկանալիությունը։ Երբ վարչապետը սկսեց իր կարծիքը հայտնել և ներկայացումը մեկնաբանել՝ այն կապելով երկրի ներկա իրավիճակի հետ, հանդիսատեսի մեծ մասը լուռ հեռացավ։ Նիկոլ Փաշինյանի խոսքի վերջում մի փոքր խումբ էր մնացել նրա կողքին կանգնած, ասել է՝ մարդիկ լուռ բnյկոտեցին Փաշինյանին և հեռացան՝ չլսելով նրա խոսքը։ Այն նույնիսկ երևում է Նիկոլ Փաշինյանի հրապարակած-մոնտաժված կադրերում։
Անահիտ Պետրոսյան