«7 տարում 3 պատերազմ բերածն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մի քանի կարևոր բառ կա, որոնք այս տարիներին արժեզրկել են Փաշինյանն ու թիմը՝ ոչ միայն շատ օգտագործելու, այլև անտեղի օգտագործելու պատճառով։ Մեկը, օրինակ, «լեգիտիմ» բառն է, մեկը «աննախադեպ» բառն է, մեկը «բացարձակ ռեկորդ»-ն է, մեկը «արդարություն»-ն է, «կոռուպցիա»-ն է և այլն։ «Դուխով» բառը դե էլ չեմ ասում․ հիմա մեկը մյուսին որ ասում է «դուխով», հետևից անպայման կրկնում է՝ բայց Նիկոլի դուխից չէ, իսկ եթե Նիկոլի դուխից է, ասում են որպես ծաղր։ Արժեզրկված բառերից մեկն էլ, ցավոք, խաղաղությունն է, որը այնքան պետքական, այնքան կարևոր բառ է, բայց շատ, անիմաստ, անտեղի օգտագործելու պատճառով դարձավ արժզուրկ։
7 տարում 3 պատերազմ բերածն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել, իսկ այ ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Որ ընդդիմությունը պատերազմ է ուզում, հիմար թեզ է․ բայց հիմա քննարկենք՝ էդ որ ասում են խաղաղություն ենք բերել, արդյո՞ք բերել են»։

Latest

Կարn՞ղ եք կռահել, թե հայ հայտնիներից nւմ ընտանիքն է պատկերված լnւսանկարում
Արարատի մարզում շան կծելnւ հետևանքով կրկին երեխա է տnւժել. Առողջապահության նախարարը զգուշացնում է
Սեպտեմբերի 13-ից Երևանի նշված հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը
«7 տարում 3 պատերազմ բերածն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել»․ Սևակ Հակոբյան
Երևանը 1978 թվականին․ հիշողություններով լի տեսանյութ, որն արժի դիտել
Ահա թե որտեղից է առաջացել կենաց բարձրացնելու սովորությունը
Հին ժամանակներ, ովքե՞ր են հիշում իրենց մանկության այս մասնիկը
Աստվածաշնչի 10 պատվիրանները
Անձնական կյանքում կարևոր փոփոխումներ են սպասվում՝ կենդանակերպի ա՛յս նշաններին