Երևանը 1978 թվականին․ հիշողություններով լի տեսանյութ, որն արժի դիտել

Երևան․․․ Երիտասարդ այս քաղաքին սիրահարվում են բոլորը՝ անկախ այն հանգամանքից Երևանում ենԵրևանից դուրս, թե հեռու, թեկուզ օվկիանոսից էլ այն կողմ։

Երևանը միշտ նույնն է՝ արևոտ և գրկաբաց, հանդերձանքներն են տարբեր, որոնք միշտ էլ ժամանակին համահունչ են։ Երիտասարդ գեղեցկուհին փորձում է քայլել ժամանակին համընթաց և ժամանակի հետ։

Հյուրընկալ, ջերմ և գրկաբաց քաղաքով հիանում են նաև օտարերկրացիները, զարմանում մաքուր, զուլալ և քաղցրահամ ջրով, պատմական և կոլորիտային անկյուններով և, իհարկե, հրաշալի ռեստորաններով, որտեղ այնքան համեղ ու յուրահատուկ է ամեն բան։

Այս նյութում ներկայացնում ենք մի հոլովակ, որտեղ 1978 թվականի Երևանն է։ Այո, հին մակնիշի մեքենաներով, հին շենքերով, բայց և նույնքան ջերմ և հարազատ։

Հոլովակը ջերմ հիշողություններ է արթնացնում հատկապես ավելի վաղ սերնդի ներկայացուցիչների մոտ, որոնց համար առավել քան ջերմ է հենց այդ տարիների Երևանը։ Նոստալգիկ տեսանյութը կարող եք դիտել վարը։

Latest

Կարn՞ղ եք կռահել, թե հայ հայտնիներից nւմ ընտանիքն է պատկերված լnւսանկարում
Արարատի մարզում շան կծելnւ հետևանքով կրկին երեխա է տnւժել. Առողջապահության նախարարը զգուշացնում է
Սեպտեմբերի 13-ից Երևանի նշված հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը
«7 տարում 3 պատերազմ բերածն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել»․ Սևակ Հակոբյան
Երևանը 1978 թվականին․ հիշողություններով լի տեսանյութ, որն արժի դիտել
Ահա թե որտեղից է առաջացել կենաց բարձրացնելու սովորությունը
Հին ժամանակներ, ովքե՞ր են հիշում իրենց մանկության այս մասնիկը
Աստվածաշնչի 10 պատվիրանները
Անձնական կյանքում կարևոր փոփոխումներ են սպասվում՝ կենդանակերպի ա՛յս նշաններին