
Արարատի մարզում շան կծելnւ հետևանքով երեխան տnւժել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ 2025 թվականի ընթացքում շան կծելnւ հետևանքով արձանագրվել են նաև մшհվան դեպքեր, որոնց պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և պատվաստման բացակայությունը։
«Շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնшսելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:
Մենք բոլոր բուժհաստատություններին ապահովել ենք կատաղության դեմ պատվաստանյութով:
Կատաղությունից մшհերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:
Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- զգոնության կոչ է արել Առողջապահության նախարարը: