
Կենացները հայկական սեղաններից անակաս են։ Անգամ եթե սեղանն առատ չէ, միևնույնն է կենացները կան և ասես քաղցրացնում ու մտերմացնում են սեղանակիցներին, անձանց ցույց տալիս առավել բաց ու անկեղծ։

Սակայն երբեք չենք մտածում, թե որտեղից մեզ հասավ այս սովորությունը կամ ինչ նախապատմություն ունի։ Պարզվում է՝ այն գալիս է Հին Հունաստանից։
Այդ հինավուրց երկրում թագավորական պալատներում մատուցվող գինու առաջին կումը պարտավոր էր խմել թագավորը, այսինքն՝ հյուրեր ընդունողը։ Դա արվում էր ի նշան այն բանի, որ գինին թունավորված չէ և ահա այստեղից էլ ծնունդ է առնում առողջության կենացը։
Իսկ օրինակ Հռոմում մատուցվող խմիչքի մեջ հացի կտոր էին գցում։ Դա արվում էր, որպեսզի խմիչքի վատ, դառը համը փոխվեր և քիմքին առավել հաճելի դառնար։
Եթե այսօր այն բարձրացվում է հիմնականում ուրախ առիթների համար, հին ժամանակներում այն կյանքի և մահվան հարց է եղել, քանի որ հաճախադեպ են եղել գինով թունավորումները։