
Երևան․․․ Երիտասարդ այս քաղաքին սիրահարվում են բոլորը՝ անկախ այն հանգամանքից Երևանում ենԵրևանից դուրս, թե հեռու, թեկուզ օվկիանոսից էլ այն կողմ։
Երևանը միշտ նույնն է՝ արևոտ և գրկաբաց, հանդերձանքներն են տարբեր, որոնք միշտ էլ ժամանակին համահունչ են։ Երիտասարդ գեղեցկուհին փորձում է քայլել ժամանակին համընթաց և ժամանակի հետ։
Հյուրընկալ, ջերմ և գրկաբաց քաղաքով հիանում են նաև օտարերկրացիները, զարմանում մաքուր, զուլալ և քաղցրահամ ջրով, պատմական և կոլորիտային անկյուններով և, իհարկե, հրաշալի ռեստորաններով, որտեղ այնքան համեղ ու յուրահատուկ է ամեն բան։
Այս նյութում ներկայացնում ենք մի հոլովակ, որտեղ 1978 թվականի Երևանն է։ Այո, հին մակնիշի մեքենաներով, հին շենքերով, բայց և նույնքան ջերմ և հարազատ։
Հոլովակը ջերմ հիշողություններ է արթնացնում հատկապես ավելի վաղ սերնդի ներկայացուցիչների մոտ, որոնց համար առավել քան ջերմ է հենց այդ տարիների Երևանը։ Նոստալգիկ տեսանյութը կարող եք դիտել վարը։