«Կարծում էի՝ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել»․ Զարուհի Բաթոյան

«Ես ինձ եմ ընտրել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը։ «Իմ թեկնածությունն առաջարկել էր գործընկերներիցս մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, որին ես համաձայնել էի, որովհետև, կարծում էի, որ լավ թեկանածու եմ, բայց Քաղաքացիական պայմանագիրն այլ որոշում է ընդունել, որովհետև, եթե կան թեկանածուներ՝ մենք քվեարկում ենք, բանականաբար, մեկը պիտի ընտրվի, մյուսը՝ չէ, և որևէ այլ խմորում չի եղել ու հատկապես որևէ սպառնալիք ես չեմ հնչեցրել։ Եթե դու մասնակցում ես որևէ պրոցեսի, որտեղ ընտրության հնարավորություն կա, նաև չընտրվելու հնարավորություն կա, այնպես որ նեղվածությունը, նեղանալը դրանք քաղաքական կատեգորիաներ չեն»։

Հռիփսիմե Հունանյանի կրթության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Բաթոյանն ասաց․ «Տիկին Հունանյանն ԱԺ պատգամավոր է, իսկ ԱԺ պատգամավորները կարող են դառնալ հանձնաժողովի նախագահներ, հետևաբար որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահը կամ փոխնախագահը դրանք ինչ-որ խիստ մասնագիտական աշխատանքներ են, իհարկե շատ լավ կլինի, որ մարդն ունենա որոշակի փորձ՝ նախ կառավարման»:

Latest

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում. ՏԵՍԱՆՅՈւԹ
Մնում է Փաշինյանից հետո գնամ ՔՊ վարչության նիստին, հա՞, չի լինի այդպես. Տեսանյութ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնասիրության հարց չի՞ բարձրանում ձեր առջև. sms-ի հույսով եք եկել
Ի՞նչ է պատահել հայտնի բլոգերին
Ռուսաստանը սեպտեմբերի 11-ից կսկսի արտաքսել օրինախախտ միգրանտներին
«Կարծում էի՝ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել»․ Զարուհի Բաթոյան
Քրիստինա Եղոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանն էլի անցել է հեծանիվ վարելուն. այսօր էլ 25 կմ է վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի՞նչ խնդիր կա, որ դասագրքերը կրթական տարվա մեկնարկին զուգահեռ չկան. Թովմասյան (տեսանյութ)