Ռուսաստանը սեպտեմբերի 11-ից կսկսի արտաքսել օրինախախտ միգրանտներին

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք կորցրել են Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքը, կարող են օրվա ընթացքում անարգել կարգավորել երկրում իրենց իրավական կարգավիճակը, սեպտեմբերի 11-ից նման հնարավորություն այլևս չի լինի, նրանց կսկսեն արտաքսել երկրից, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրը:

«Սեպտեմբերի 11-ից նշված օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մինչև նրանց արտաքսումը Ռուսաստանի սահմաններից կկիրառվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները առանձին իրավունքների սահմանափակման համար, այդ թվում՝ ապագայում Ռուսաստան մուտք գործելու համար», – հայտնել են գերատեսչությունում:

ՆԳՆ-ում նշել են՝ դա վերաբերում է նաև Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր հնարավորություն ունեն կացության իրավունք ստանալ կամ անմիջապես փաստաթղթեր ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ Ուկրաինայի տարածքում մշտական գրանցման առկայության դեպքում: Սեպտեմբերի 11-ից օտարերկրացիներին կարգելվի ամուսնություն գրանցել կամ ամուսնալուծություն ձևակերպել, նրանք չեն կարողանա երեխաներին տեղավորել մանկապարտեզներում կամ ուսումնական հաստատություններում, տրանսպորտային միջոց վարել, ստանալ այլ ծառայություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պահանջում է առօրյա կյանքում:

Latest

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում. ՏԵՍԱՆՅՈւԹ
Մնում է Փաշինյանից հետո գնամ ՔՊ վարչության նիստին, հա՞, չի լինի այդպես. Տեսանյութ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնասիրության հարց չի՞ բարձրանում ձեր առջև. sms-ի հույսով եք եկել
Ի՞նչ է պատահել հայտնի բլոգերին
Ռուսաստանը սեպտեմբերի 11-ից կսկսի արտաքսել օրինախախտ միգրանտներին
«Կարծում էի՝ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել»․ Զարուհի Բաթոյան
Քրիստինա Եղոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանն էլի անցել է հեծանիվ վարելուն. այսօր էլ 25 կմ է վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի՞նչ խնդիր կա, որ դասագրքերը կրթական տարվա մեկնարկին զուգահեռ չկան. Թովմասյան (տեսանյութ)