
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբության իր էջում անդրադաձել է սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զրպարտել և վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

«ՍԻՐԵԼԻ ԲԺԻՇԿՆԵՐ
Այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի՝ ընտանիքի մորը, կնոջը պետք է անվանեն անբարո և ուղորդեն սեռավարակի տեստ հանձնել։
Սիրելիներս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավորեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․․․․»