
ArmLur.am-ը քիչ առաջ հայտնեց, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատը վթարի հետևանքով մահացել է։ Ինչպես հայնտի էր դարձել ArmLur.am-ին, վերջինս գնում էր Դիլիջանի անտառներ՝ ծառահատումների մոնիթորինգ իրականացնելու, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: