
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ահազանգում է․
Աբսուրդի թատրոնը կայանում էր նրանում, որ այսօր մեղադրյալ դարձած անձանց վերաբերյալ տվյալներ ունեցել էին դեռևս 2023 թվականին, սակայն առանց որևէ ողջամտության այսօր էին որոշել կալանքի միջնորդություններ ներկայացնել՝ կալանքի հիմքերի իսպառ բացակայության պայմաններում։
Իմ պաշտպանյալը, ով այդ ձերբակալվածների թվում էր, այսօր ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքի պաշտպանության էր և անհիմն կերպով զրկվեց ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցելու իրավունքից։
Դատավոր Սամվել Յուզբաշյանը մերժեց կալանքի միջնորդությունը և կիրառվեց վարչական հսկողություն։ Այս ամբողջի մեջ պետք է հերթական անգամ արձանագրել, որ անհարկի տեղը ծախսվեց հսկայական պետական ռեսուրս, ժամանակ, էներգիա, մեղադրյալների և նրանց ընտանիքի անդամների հոգեվիճակի մասին խոսելն անիմաստ եմ համարում նույնիսկ»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ 2020 թվականին Ազգային ժողովի, կառավարության շենք ներխուժման դեպքով 9 անձ է ձերբակալվել։