
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեից գողացած խոշոր չափերի մոտ 690 հազար դոլարի գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություններով, Կոմիտեի նախագահի որոշմամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելու մասին, վերադարձված հատիկ առ հատիկը Քննչական կոմիտեից գողանում են։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ մոտ 690 հազար դոլարի գումար են գողացել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից։
Հարց է առաջանում՝ ինչու է այդքան գումարը պահվել Կոմիտեի վարչությունում, ինչու այն չի պահվել Կենտրոնական բանկում ու դեռ ավելին այս գործում ներգրավված են արդյոք Կոմիտեի աշխատակիցներ, թե ոչ։
Shamshyan.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր գումարի գողության դեպք է եղել ՀՀ քննչական կոմիտեի ենթակայության տակ գտնվող Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից. գողոնը կազմում է մոտ 700 հազար ԱՄՆ դոլար։