Ուսանողին ձերբակալել են, որպեսզի քննության չմասնակցի. ով է նա ու ինչու է ձերբակալվել

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ահազանգում է․

««Մինչ Քննչական կոմիտեից կգողանային մի քանի հարյուր հազար դոլար, այսօր առավոտից ՔԿ-ն ձերբակալությունների շարք էր սկսել, թե բա նոր ենք բացահայտել 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Զանգվածային անկարգությունների» մասնակիցներին։

Աբսուրդի թատրոնը կայանում էր նրանում, որ այսօր մեղադրյալ դարձած անձանց վերաբերյալ տվյալներ ունեցել էին դեռևս 2023 թվականին, սակայն առանց որևէ ողջամտության այսօր էին որոշել կալանքի միջնորդություններ ներկայացնել՝ կալանքի հիմքերի իսպառ բացակայության պայմաններում։

Իմ պաշտպանյալը, ով այդ ձերբակալվածների թվում էր, այսօր ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքի պաշտպանության էր և անհիմն կերպով զրկվեց ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցելու իրավունքից։

Դատավոր Սամվել Յուզբաշյանը մերժեց կալանքի միջնորդությունը և կիրառվեց վարչական հսկողություն։ Այս ամբողջի մեջ պետք է հերթական անգամ արձանագրել, որ անհարկի տեղը ծախսվեց հսկայական պետական ռեսուրս, ժամանակ, էներգիա, մեղադրյալների և նրանց ընտանիքի անդամների հոգեվիճակի մասին խոսելն անիմաստ եմ համարում նույնիսկ»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ 2020 թվականին Ազգային ժողովի, կառավարության շենք ներխուժման դեպքով 9 անձ է ձերբակալվել։

Latest

Ում են կասկածում 690 հազար դոլարի գողության մեջ. իրավապահ համակարգում խառնաշփոթ է
Ով է այսօր Արագածոտնում իրեն կամրջից ցած նետած մարդը
Ուսանողին ձերբակալել են, որպեսզի քննության չմասնակցի. ով է նա ու ինչու է ձերբակալվել
«Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք». Աննա Հակոբյանի սկանդալային գրառումը
Նկարում պատկերված կնոջը որոնում են քրեական գործով
Նիկոլ Փաշինյանը հիվա՞նդ է. ինչու է անակնկալ մեկնել արձակուրդ
Անձնական հարցերի շուրջ վիճել են, ապա` դանակահարել. ինչ է կատարվել Աջափնյակում
ՎԻԴԵՈ. Էդգար Ղազարյանն ու ուսապարկը զրուցում են. նա ուսապարկը պատկերացնում է որպես ՔՊ պատգամավոր
ՎԻԴԵՈ. Որդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունից