Մեքենան պայթել է շարժման ընթացքում․ վարորդն այրվածքներ է ստացել

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում մայիսի 20-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել մեքենայի պայթյուն՝ հենց շարժման պահին։ Դեպքը գրանցվել է բնակելի շենքի բակում՝ մուտքի դիմաց։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Hyundai Solaris մակնիշի մեքենան ընթանում բակով, երբ հանկարծ տեղի է ունենում հզոր պայթյուն։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ մեքենան հագեցած է եղել գազաբալոնային համակարգով։ Վարորդը, ով աշխատում է որպես տաքսիստ, այրվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տղամարդը ստանում է ամբուլատոր բուժում։

Իրավասու մարմինները պարզում են պայթյունի պատճառները։

 

Latest

ՎԻԴԵՈ. Ռոզա Դավթյանն ու մայրը. ինչ կյանքով է ապրում դերասանուհին ամուսնությունից հետո
Երիտասարդները կոտրել են մարզահամերգային համալիրի դռները. ովքեր են նրանք
Սլավոնականում Լավրովը խոսել է բաց. իրականում ինչի համար էր եկել Հայաստան
Ինչ արժեն Գագիկ Բեգլարյանի` Մոնումենտի առանձնատները
Ում են կասկածում 690 հազար դոլարի գողության մեջ. իրավապահ համակարգում խառնաշփոթ է
Ով է այսօր Արագածոտնում իրեն կամրջից ցած նետած մարդը
Ուսանողին ձերբակալել են, որպեսզի քննության չմասնակցի. ով է նա ու ինչու է ձերբակալվել
«Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք». Աննա Հակոբյանի սկանդալային գրառումը
Նկարում պատկերված կնոջը որոնում են քրեական գործով