
Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում շոկի մեջ են 29–ամյա Արսեն Նիկողոսյանի սպանության լուրից։
«Արսենը մի աղջկա էր ուզում, հետո այդ աղջիկը կողքի գյուղից մի տղայի հետ ամուսնացավ։ Երկու տղա ինչ են խոսել, չգիտենք, իրեն կանչել են ու սպանել… շատ ծանր վիշտ է։ Աղջկա մոմենտ ա եղել»,– ասացին համագյուղացիները։
«Մի աղջկա խաթր այդ զուլումը կբերեն այդ ընտանիքի գլխի՞ն, այդ աղջիկն իբր ասել է՝ Արսենն իրեն անհանգստացնում է, կանչել է, վրեժ լուծել։ Բա ըսենց բան կանե՞ն, ըսենց կծեծե՞ն, թուրքն ըտենց բան էլ չեն անի»,– նշեց մեկ այլ համագյուղացի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ին երիտասարդներ են հանդիպել Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին՝ կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։ Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։ Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։