
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց տեսանյութ` հայտարարելով, թե գնում է Բաղրամյան 26-ի հարևան տարածք, որտեղ էլ կփորձի պարզել` իրե՞նն են արդյոք կառուցվող շենքերը, որոնց շինարարության պատճառով էլ տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյան փողոցի վթար-պայթյունը: Նա կոչ արեց շենքերի «իրական տերերին» գալ դեպքի վայր, որովհետև ինքը հետամտորեն ապացուցելու է, թե ում են դրանք պատկանում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ականտես կինը հայտարարել էր, որ շենքերից մեկն Ալեն Սիմոնյանինն է: Սիմոնյանն արձագանքել էր՝ «նդրում եմ օգնել ինձ` գտնել այս`
Բաղրամյան 26-ի հարևանությամբ բնակվող կնոջը: Անուն Ազգանուն
հեռախոսահամար», – գրել էր ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը «հետախուզում է հայտարարել» ականատես կնոջ նկատմամբ և մեկնել պայթյունի վայր: Նա տուն տուն ման է գալիս այդ կնոջը: