
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում պայթյունի ձայներ են լսվել, քաղաքը պատվել է սև ծխով։ ArmLur.am-ը դեպքի վայրում է քիչ անց ավելի մանրամասն կհայտնենք, թե ինչ է կատարվել։
Երևանի Անտառային փողոցում, ականատեսների պատմելով, բետոնամղիչը չի կարողացել բարձրանալ ճանապարհի նեղ մասով, հետ է սահել, շրջվել ու պայթել։
Րոպեներ առաջ առնվազն երկու բարձր պայթյուն լսվեց Երեւանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում՝ Սարալանջի ուղղությամբ։
Սկզբում տեսանելի եղավ հրդեհ, ապա ծխի ամպ բարձրացավ։ Փրկարար ծառայությունից նշեցին, որ ահազանգը ստացվել է։ Հրշեջների մարտական հաշվարկ է ուղեւորվում դեպքի վայր։ Պատճառը դեռ հայտնի չէ։
Տեսանյութը՝ այստեղ։