ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հիվանդ է. քաղցկեղ են հայտնաբերել

Կիրակի օրը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի անձնական գրասենյակը հայտարարել է, որ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի չարորակ ձև, որը տարածվել է նաև ոսկորների վրա։

«Անցած շաբաթ նախագահ Ջո Բայդենը ենթարկվել է զննման՝ միզուղիների հետ կապված ախտանիշների աճի պատճառով։ Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ Գլիսոնի 9 միավորով (5-րդ աստիճանի խումբ), որի մետաստազները հայտնաբերվել են նաև ոսկորներում»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նաև նշվում է. «Չնայած քաղցկեղը չարորակ բնույթ ունի, այն զգայուն է հորմոնային թերապիայի նկատմամբ, ինչը արդյունավետ բուժման հնարավորություն է տալիս»:

Latest

ՎԻԴԵՈ. Ալեն Սիմոնյանը տուն-տուն փնտրում է իր անունը տված ականատես կնոջը
ՎԻԴԵՈ. Ինչ են պատմում հարևանները 29 տարեկան տղայի դաժան սպանությունից. պատճառը սիրած աղջի՞կն է եղել
ՎԻԴԵՈ. Հյուսիսային պողոտայում պարսկուհին ինքնաբուխ «համերգ է տալիս». ով է նա
Ուղիղ. Նախագահական շենքի մոտ «бензовоз» է այրվում. ինչ է կատարվում դեպքի վայրում
ՎԻԴԵՈ. Ուժգին պայթյունի ձայներ Երևանի Կենտրոնում. բետոնամղիչը շրջվել ու պայթել է
Կաթնաղբյուրի տներից մեկում հրդեհ է եղել. մարելուց հետո դի են գտել
Սկանդալում հայտնված դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. Մխչյանում թեժ զարգացումներ են
Երևանում` դպրոցի դիմաց, վարորդը աշակերտուհիներին ցույց է տվել մերկացրած սեռական օրգանները. ով է նա
ՖՈՏՈ. Կին բանտապետի ունեցվածքն ու փողերը` պաշտոն ունենալուց հետո