
Փաստաբան Գոհար Մելոյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ Մարզահամերգային համալիրում, որտեղ տեղի էր ունենում Macan A.V.G և Jakone-ի համերգը. դռները փակել են և մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել՝ հավելելով որ համերգի կազմակերպիչը Stage muse ընկերությունն է:
«Հիմա գտնվում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ այս բնագավառի հետ կապված որքան իրավունք կար ոտնահարվեց ու խայտառակ իրավիճակ է տիրում։ Դռները փակել են, համերգը ներսում սկսվում է, ու մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել։ Անհամար քանակի դեռահաս ու անչափահաս երեխաներ, որոնք լաց են լինում, վատանում են, վեճեր են սկսում։ Ինչքա՞ն հնարավոր է իմ ուղղությամբ, հանդարտեցնելով, առաջ եմ ընթացել, մի շարք իրավիճակներ փորձել եմ խնդրել՝ վատացող երեխային դուրս բերել, հետագայում տեսանյութեր կտեղադրեմ։
Թույլ չեն տվել մասնակցել համերգին, քանի որ կրկնակի ու եռակի են վաճառվել համերգի տոմսերը։ Մարդիկ տոմսեր են գնել, բայց հնարավորություն չեն ունեցել մտնել ներս՝ համերգը դիտելու։ Ժամը 8։30 տեսել են, որ դահլիճը լցվել է, դռները փակել են։ Հիմա շուրջ բոլորս լացող երեխաներ են»,- ասաց նա։
Նա նշեց, որ այս հարցով զբաղվելու է իրավական դաշտում և կոչ արեց մարդկանց վերադարձնել առնվազն նյութական վնասը։
«Stage museի ներկայացուցիչ կապվեք ինձ հետ»,-նշել նա:
Տեսանյութն` այստեղ