ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 23 համարի ավտոբուսը մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան բազմաթիվ վիրավորներ

Քիչ առաջ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խումբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնություն:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Latest

ՎԻԴԵՈ. Macan A.V.G և Jakone-ի համերգի տոմսերը կրկնակի ու եռակի են վաճառվել. տեսել են` դահլիճը լցվել է, դռները փակել են. խայտառակություն համալիրում
ՎԻԴԵՈ. Չկրկնվող տրիո կատարում Արտաշ Ասատրյանի, Գրիգի և Գոշի մասնակցությամբ. «բացառիկ տեսանյութ»
ՎԻԴԵՈ. Թռչնաբուծական ֆերմա է այրվել. 166 հազար հավեր սատկել են
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 23 համարի ավտոբուսը մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան բազմաթիվ վիրավորներ
ՎԻԴԵՈ. Փաշինյանն ու Ալիևը միասին սուրճ են խմում
ՎԻԴԵՈ. Ինչ կասկածելի կենդանի են գտել Մարմարիկ գետում փրկարարները. մանրամասներ դեպքից վայրից
Մայրը տղային բուժել է բուսական թուրմերով, սխտորով և աղոթքներով. ինչ պատիժ կկրի ինքնաբուժությամբ զբաղված մայրը
Աճել է Covid 19-ի ծանր դեպքերի, մահերի ու հոսպիտալացումների թիվը. նոր բռնկումներ
«Միշտ շատ հաճելի է հանդիպել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ». Արարատ Միրզոյանն ու հաճելի գործընկերը