Աճել է Covid 19-ի ծանր դեպքերի, մահերի ու հոսպիտալացումների թիվը. նոր բռնկումներ

Covid-19-ի նոր ալիքի ֆոնին Ասիայի մի քանի երկրներում արձանագրվել է վարակի դեպքերի զգալի աճ։

Չինաստանում վերջին հինգ շաբաթվա ընթացքում Covid թեստերի դրական թիվը կրկնապատկվել է։ Հոնկոնգում վարակման դրական ցուցանիշը հասել է վերջին տարվա ամենաբարձր մակարդակին։ Միևնույն ժամանակ աճել է ծանր դեպքերի, մահերի, բժշկական այցելությունների և հոսպիտալացումների թիվը։

Սինգապուրում մեկ շաբաթվա ընթացքում Covid-19-ի հաստատված դեպքերը աճել են 28 տոկոսով, իսկ հոսպիտալացումները՝ 30 տոկոսով։

Թաիլանդում առողջապահական գերատեսչությունները հայտնել են վարակի երկու առանձին բռնկման մասին։

Տարածաշրջանի առողջապահական մարմինները հորդորում են քաղաքացիներին կրկին սկսել դիմակ կրել հանրային փակ տարածքներում, պահպանել հիգիենայի կանոնները և թարմացնել պատվաստումների կարգը՝ որպես կանխարգելիչ միջոց։

Latest

ՎԻԴԵՈ. Macan A.V.G և Jakone-ի համերգի տոմսերը կրկնակի ու եռակի են վաճառվել. տեսել են` դահլիճը լցվել է, դռները փակել են. խայտառակություն համալիրում
ՎԻԴԵՈ. Չկրկնվող տրիո կատարում Արտաշ Ասատրյանի, Գրիգի և Գոշի մասնակցությամբ. «բացառիկ տեսանյութ»
ՎԻԴԵՈ. Թռչնաբուծական ֆերմա է այրվել. 166 հազար հավեր սատկել են
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 23 համարի ավտոբուսը մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան բազմաթիվ վիրավորներ
ՎԻԴԵՈ. Փաշինյանն ու Ալիևը միասին սուրճ են խմում
ՎԻԴԵՈ. Ինչ կասկածելի կենդանի են գտել Մարմարիկ գետում փրկարարները. մանրամասներ դեպքից վայրից
Մայրը տղային բուժել է բուսական թուրմերով, սխտորով և աղոթքներով. ինչ պատիժ կկրի ինքնաբուժությամբ զբաղված մայրը
Աճել է Covid 19-ի ծանր դեպքերի, մահերի ու հոսպիտալացումների թիվը. նոր բռնկումներ
«Միշտ շատ հաճելի է հանդիպել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ». Արարատ Միրզոյանն ու հաճելի գործընկերը