Անձն իր հեռախոսի մեջ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահպանել ու տարածել․ ինչ պատիժ կկրի նա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք:

Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Latest

ՎԻԴԵՈ․ Մախաչկալայում զինյալների կողմից վերավորված ոստիկանի լուսանկարը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՎԻԴԵՈ․ Բացառիկ կադրեր՝ ինչպես են Երևանյան լճից հանում 14-ամյա աղջկա դին
ՎԻԴԵՈ․ Հաճախորդները ոտնակոխ են արել միմյանց՝ չեղչված ապրանքների համար․ խանութը լիովին ավերվել է
ՖՈՏՈ․ՎԻԴԵՈ․ Ահասարսուռ կադրեր, թե ինչպես է Chevrolet Camaro-ն մեծ արագությամբ բախվում մյուս մեքենաներին․ վարորդը կոմունիստական ​​կուսակցության անդամ է
ՎԻԴԵՈ․Առեղծվածային դեպք․ անհայտ անձինք ներխուժել են Մոսկվայում բնակվող հայի տուն․ քիչ անց հայտնաբերվել է նրա դին
ՖՈՏՈՆԵՐ․ 5 հարկանի շենքում գազ-օդ խառնուրդ է պայթել․ մարդկանց տարհանել են․ նկարներ պայթյունի վայրից
ՖՈՏՈ․ Դպրոցական աղջիկը կուլ է տվել 15 սմ-անոց գդալ․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Անձն իր հեռախոսի մեջ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահպանել ու տարածել․ ինչ պատիժ կկրի նա
ՎԻԴԵՈ․ Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան․ բացառիկ կադրեր դեպքի վայրից