Մահացած կին և ջարդված մեքենա. Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության անդամը Տուլայում լուրջ վթարի պատճառ է դարձել օտարերկրյա մեքենայով։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Դմիտրի Դուբովենկոն վարել է Chevrolet Camaro-ն։ Կադրերում երևում է, որ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է հանդիպակաց երթևեկության մեջ և բախվել մի քանի այլ մեքենաների։
Արդյունքում մահացել է մեկ թոշակառու, իսկ մեկ այլ տղամարդ վիրավորվել է։ Վթարի մեղավորը վթարից հետո ստուգվել է հիվանդանոցում. նախնական տվյալներով՝ նա սթափ է եղել և կորցրել է վերահսկողությունը։
Տեսանյութն՝ այստեղ
