ՎԻԴԵՈ․ «Mercedes»-ն ու «Ford»-ը բախվել են իրար․ 2 փոքր երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկաին ծառայության Կոտայքի և Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է: Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով դեպի Եղվարդ ու Աշտարակ ստեղծվել էր մոտ 1,5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը նշված վայրում վերականգնվել է: Վիրավորներից երկուսը մանկահասակ երեխաներ են:

Latest

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Գարեջուր տեղափոխող բեռնատարը շրջվել է. հարյուրավոր լիտր ալկոհոլը թափվել է ասֆալտին
Ոստիկանության «Газель»-ն ու «Nissan»-ը բախվել են իրար. վարորդներին ենթարկել են սթափության փորձաքննության
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Զորամասի տարածքում զինամթերքի պահեստներ են պայթել
ՎԻԴԵՈ․ Փրկարարները չեն կարողացել հասնել հրդեհի վայր․ մեքենաները ճանապարհ չեն տվել
Ավտոտնակի երկաթե հատվածից որդին հայտնաբերել է հոր կախված մարմինը
ՎԻԴԵՈ․ Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն
ՎԻԴԵՈ․ՖՈՏՈ․ Ով կվճարի Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը
ՎԻԴԵՈ․ «Mercedes»-ն ու «Ford»-ը բախվել են իրար․ 2 փոքր երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Ինչ պատիժ կկրի Անդրեի կինը, եթե Անդրեի մեղքը չապացուցվի