ՎԻԴԵՈ․ «Mercedes»-ն ու «Ford»-ը բախվել են իրար․ 2 փոքր երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկաին ծառայության Կոտայքի և Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է: Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով դեպի Եղվարդ ու Աշտարակ ստեղծվել էր մոտ 1,5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը նշված վայրում վերականգնվել է: Վիրավորներից երկուսը մանկահասակ երեխաներ են:

Latest

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Զորամասի տարածքում զինամթերքի պահեստներ են պայթել
ՎԻԴԵՈ․ Փրկարարները չեն կարողացել հասնել հրդեհի վայր․ մեքենաները ճանապարհ չեն տվել
Ավտոտնակի երկաթե հատվածից որդին հայտնաբերել է հոր կախված մարմինը
ՎԻԴԵՈ․ Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն
ՎԻԴԵՈ․ՖՈՏՈ․ Ով կվճարի Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը
ՎԻԴԵՈ․ «Mercedes»-ն ու «Ford»-ը բախվել են իրար․ 2 փոքր երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Ինչ պատիժ կկրի Անդրեի կինը, եթե Անդրեի մեղքը չապացուցվի
ՎԻԴԵՈ․ 9-րդ դասարանցիները, հագուստի պատճառով, դաժան ծեծի են ենթարկել դպրոցական տղային․ նա վերակենդանացման բաժանմունքում է
ՖՈՏՈ․ 306,000 դոլար արժողությամբ Ferrari-ն վերածվել է մոխրակույտի․ ինչ է տեղի ունեցել