ՎԻԴԵՈ․ՖՈՏՈ․ Ով կվճարի Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ծախսերը կվճարի անանուն բարերարը, գրում է The Telegraph-ը:

«Իմ թաղման նախապատրաստման ծախսերը կկատարվեն իմ կողմից ընտրված բարերարի գումարով»,- ասված է Ֆրանցիսկոսի կտակում։ Ըստ Հռոմի պապի կտակի՝ պոնտիֆիկոսը ցանկացել է, որ իրեն թաղեն «առանց հատուկ զարդարանքի»՝ Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում: Նա պատվիրել է գերեմանին գրել մեկ բառ՝ Ֆրանցիսկոս:

Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան. հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին: Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլք։ Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել՝ կմասնակցի արդյոք արարողությանը։ Հռոմի պապը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել:

Տեսանյութն՝ այստեղ 

Latest

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Գարեջուր տեղափոխող բեռնատարը շրջվել է. հարյուրավոր լիտր ալկոհոլը թափվել է ասֆալտին
Ոստիկանության «Газель»-ն ու «Nissan»-ը բախվել են իրար. վարորդներին ենթարկել են սթափության փորձաքննության
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Զորամասի տարածքում զինամթերքի պահեստներ են պայթել
ՎԻԴԵՈ․ Փրկարարները չեն կարողացել հասնել հրդեհի վայր․ մեքենաները ճանապարհ չեն տվել
Ավտոտնակի երկաթե հատվածից որդին հայտնաբերել է հոր կախված մարմինը
ՎԻԴԵՈ․ Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն
ՎԻԴԵՈ․ՖՈՏՈ․ Ով կվճարի Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը
ՎԻԴԵՈ․ «Mercedes»-ն ու «Ford»-ը բախվել են իրար․ 2 փոքր երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Ինչ պատիժ կկրի Անդրեի կինը, եթե Անդրեի մեղքը չապացուցվի