Ավտոտնակի երկաթե հատվածից որդին հայտնաբերել է հոր կախված մարմինը

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա:

Տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի է:  Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, վարչության պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայարփի Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է: Դատաբժշկի նախնական  եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Մահացածին ավտոտնակի երկաթե հատվածից կախված վիճակում հայտնաբերել է նրա տղան:

Latest

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Գարեջուր տեղափոխող բեռնատարը շրջվել է. հարյուրավոր լիտր ալկոհոլը թափվել է ասֆալտին
Ոստիկանության «Газель»-ն ու «Nissan»-ը բախվել են իրար. վարորդներին ենթարկել են սթափության փորձաքննության
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Զորամասի տարածքում զինամթերքի պահեստներ են պայթել
ՎԻԴԵՈ․ Փրկարարները չեն կարողացել հասնել հրդեհի վայր․ մեքենաները ճանապարհ չեն տվել
Ավտոտնակի երկաթե հատվածից որդին հայտնաբերել է հոր կախված մարմինը
ՎԻԴԵՈ․ Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցուն
ՎԻԴԵՈ․ՖՈՏՈ․ Ով կվճարի Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը
ՎԻԴԵՈ․ «Mercedes»-ն ու «Ford»-ը բախվել են իրար․ 2 փոքր երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Ինչ պատիժ կկրի Անդրեի կինը, եթե Անդրեի մեղքը չապացուցվի