
Ապրիլի 21-ին սանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քրեական ոստիկանությունում, հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով, պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվում են արնանման հետքեր։
Մանրամասները՝ տեսանյութում։