Անսարք ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց մայրուղու վրա. ինչ է կատարվել

Օդաչուն աներևակայելի վթարային վայրէջք է կատարել գլխավոր մայրուղու վրա՝ շարժվող մեքենաների և բեռնատարների արանքում՝ թռիչքից անմիջապես հետո շարժիչի խափանման պատճառով, հայտնում է Mirror-ը։

Թեթևաշարժ ինքնաթիռը բարդ իրավիճակում է հայտնվել և ստիպված է եղել ծայրահեղ միջոցներ ձեռնարկել Բրազիլիայի երկնքում, իսկ վարորդները նկարահանել են մայրուղու վրա ինքնաթիռի ընկնելու պահը, և շատերը մտավախություն են ունեցել, որ դա կարող է հանգեցնել լուրջ վթարի:

Անհավատալի է, որ օդաչուին հաջողվել է խուսափել մոտակա էլեկտրահաղորդման գծերին և շարժվող մեքենաներին բախվելուց և նա բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել:

Ավելի ուշ պարզվել է, որ օդաչուն 29-ամյա Մաթեուս Ռենան Կալադոն էր, իսկ նրա ուղևորը՝ 71-ամյա գործարար Վալդեմիրո Խոսե Մինելան, որին էլ պատկանել է ինքնաթիռը։

Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Latest

ՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատությունները
ՎԻԴԵՈ․ «Սու՛ս մնա, հանգստացի հլը»․ ԱԺ-ում լարված իրավիճակ է
ՎԻԴԵՈ․ Ստեփան Ղամբարյանը խոսել է իր եւ Դիանա Գրիգորյանի սիրավեպի մասին
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ «Nissan»-ը հարվածել է ոստիկանության շենքի դիմացի հուշաքարին․ հայտնվել է գազոնների վրա
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, ինչ իրավիճակ է ճանապարհներին
ՎԻԴԵՈ. Կադրեր հեղեղված Բաքվից. կան զոհեր ու վիրավորներ
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Մեքենան վերածվել է մոխրակույտի. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ՎԻԴԵՈ․ Կադրեր երեխաների տարհանումից․ խոշոր հրդեհի պատճառով մանկապարտեզի երեխաներին տարհանում են
ՎԻԴԵՈ․ Աղազարյանն՝ ամբիոնից, Բաբկեն Թունյանին գարեջուր խմելու հրավիրեց․ «Տեսնենք ում քյարն ա մեծ լինելու»․ Աղազարյան