ՎԻԴԵՈ. «Արթմեդ» բկ-ից փախուստի դիմած ու ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-ին, Վրաստանում, բռնել են

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը օրեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և մարզային քրեական վարչություննների պետերին փոխանցել է ՀՀ  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ քրեական ոստիկանները պետք է շարունակեն էլ ավելի ուժեղացված պայքարը քրեական տարրերի դեմ, այդ թվում՝ հայտնաբերեն հետախուզման մեջ գտնվողների, անգամ եթե հետախուզվողը գտնվում է Հայաստանից դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերատիվ խորհրդակցությունից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողների՝ ՀՀ Քր.Օր-ի տարբեր մեղադրանքներով, հայտնաբերել են նաև մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք, քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում եղել են դեպքեր, որ քաղաքացիներն ինքնակամ ոստիկանություն են ներկայացրել իրենց մոտ եղած զենք-զինամթերքը ու այնքան շատ է հայտնաբերված զենք-զինամթերքը, որ կարելի է մի ամբողջ գունդ զինել:

Օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։

Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:

Վերջինս որոշ ժամանակ բուժում էր ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Նշված օրը նրան իջեցրել էին  1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, և նա, ով եղել էր անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել էր փախուստի:

Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: Իսկ այդ օրը փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:

Latest

ՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատությունները
ՎԻԴԵՈ․ «Սու՛ս մնա, հանգստացի հլը»․ ԱԺ-ում լարված իրավիճակ է
ՎԻԴԵՈ․ Ստեփան Ղամբարյանը խոսել է իր եւ Դիանա Գրիգորյանի սիրավեպի մասին
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ «Nissan»-ը հարվածել է ոստիկանության շենքի դիմացի հուշաքարին․ հայտնվել է գազոնների վրա
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, ինչ իրավիճակ է ճանապարհներին
ՎԻԴԵՈ. Կադրեր հեղեղված Բաքվից. կան զոհեր ու վիրավորներ
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Մեքենան վերածվել է մոխրակույտի. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ՎԻԴԵՈ․ Կադրեր երեխաների տարհանումից․ խոշոր հրդեհի պատճառով մանկապարտեզի երեխաներին տարհանում են
ՎԻԴԵՈ․ Աղազարյանն՝ ամբիոնից, Բաբկեն Թունյանին գարեջուր խմելու հրավիրեց․ «Տեսնենք ում քյարն ա մեծ լինելու»․ Աղազարյան