«Պղպեղային օդամղիչով» փչել է քաղաքացու դեմքին․ վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ դեմքի գազային ինչ-որ նյութ փչելու հետևանքով «դեմքի շրջանի այրվածք, հարցական» ախտորոշմամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել մի քաղաքացի:

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ մարտի 29-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, նշված խաչմերուկում վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ս․-ն իր մոտ եղած «պղպեղային օդամղիչով» փչել է Գոռ Մ․-ի աչքերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Latest

«Արմավիր»-ի բերդի աշխատակցի տան մոտ պայթուցիկի նման տարօրինակ իր են դրել. ուր են տանում կասկածները
«Հենց վավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը կստորագրի Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը». Ա. Միրզոյան
ՎԻԴԵՈ. Պլաստիկ պատուհանների արտադրամասում հզոր պայթյուն է եղել
ՖՈՏՈ. Մեքենաներ են այրվել. ինչ է կատարվել ավտոտնակներում. բժիշկների խումբն ու քաղաքացին այրվածքներ են ստացել
ՎԻԴԵՈ. Վլադիմիր Պուտինն ու Սթիվեն Վիտկովը ավարտեցին բանակցությունները. ոստիկանների ուղեկցությամբ հեռացան
ՖՈՏՈ. Լիոնել Մեսսին ներկայացրել է հայկական «Թումո» ընկերությունը
«Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկների պատճառով վթար է եղել». Էդգար Ղազարյան
Հրատապ. Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը
ՎԻԴԵՈ. Խոշոր հրդեհ Թուրքիայում. ինչ է այրվում