
Այսօր, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։
Դրսում կայանված «Toyota»-ն ու ավտոտնակում կայանված «BMW»-ն դարձել են ոչ շահագործելի, իսկ մյուս ավտոտնկաում կայանված «Mercedes»-ն էլ ջերմահարվել է:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հրդեհի վարից 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: