«Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկների պատճառով վթար է եղել». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։ Բնականաբար, ինչպես մյուս դեպքերում, վթարից հետո Աննա Հակոբյանի շարասյունը չի կանգնել` վթարի ենթարկվածներին օգնություն ցուցաբերելու համար։

Երեկ էի Ազգային ժողովի խորհրդարանական լսումների ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից փորձում հասկանալ, թե քանի մարդ են պլանավորում սպանել Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու ժամանակ։ Հուսանք այդ վթարը գոնե ողբերգական հետեւանքներ չի ունեցել։

Չարիքի և տգետների երթը շարունակվում է։ Այն այսօր վտանգված Սյունիքում է»։

Latest

ՎԻԴԵՈ. Բացառիկ կադրեր` ինչպես են ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները ջերմ զրուցում
«Արմավիր»-ի բերդի աշխատակցի տան մոտ պայթուցիկի նման տարօրինակ իր են դրել. ուր են տանում կասկածները
«Հենց վավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը կստորագրի Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը». Ա. Միրզոյան
ՎԻԴԵՈ. Պլաստիկ պատուհանների արտադրամասում հզոր պայթյուն է եղել
ՖՈՏՈ. Մեքենաներ են այրվել. ինչ է կատարվել ավտոտնակներում. բժիշկների խումբն ու քաղաքացին այրվածքներ են ստացել
ՎԻԴԵՈ. Վլադիմիր Պուտինն ու Սթիվեն Վիտկովը ավարտեցին բանակցությունները. ոստիկանների ուղեկցությամբ հեռացան
ՖՈՏՈ. Լիոնել Մեսսին ներկայացրել է հայկական «Թումո» ընկերությունը
«Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկների պատճառով վթար է եղել». Էդգար Ղազարյան
Հրատապ. Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը