Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 «BMW», «Nissan», և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներից՝ 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված և բախումը տեղի է ունեցել 2-ի միջև և հիմա Պարեկային ծառայությունը պարզում է կայանված և բախված ավտոմեքենաները, ինչպես նաև վարորդների ինքնությունը:  Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Latest

Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված
Ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել․ Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ»
«Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել
Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»
Գյումրիում երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
ՖՈՏՈ․ «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր
Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել