Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը
Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ
Մայրը պնդում է, որ դպրոցում ուսուցիչը հրել է իր որդուն, որն ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում. մեքենան վերածվել է մոխրակույտի
Մուտք են գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ «Մերկուրի» գազի կաթսա